«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթը՝ «Արդրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հերտաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցը հիմնական նիստում․ «Ադրբեջանում ընթացող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին, ինչպես նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ տարբեր միջազգային դերակատարներ դրական ազդանշաններ են հղում կողմերի հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության հետ: