«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Հեղափոխություն հանուն ՔՊ մերձակա խմբակի». այլ կերպ չի կարելի բնորոշել այն, ինչը արձանագրվում է թվերով, ավելի ճիշտ՝ թալանով, քանզի այդ բառը չարաշահելով, որպես լոզունգ օգտագործելով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առ այսօր երկրում բարելավել են բացառապես սեփական բարեկեցությունը։ ԱԺ ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր կա` Տիգրան Պարսիլյան: Նախկին շարքային քաղաքացի, որի կինը՝ Նվարդ Սարգսյանը Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից։