«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6,9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21,6 տոկոս նվազմամբ: Որքան էլ գործող իշխանությունները այս հանգամանքին փորձեցին տալ «քաղաքական» երանգ՝ կապված ընդդիմության հանրահավաքների հետ, այդուամենայնիվ, ոլորտի փորձագետները նշում են, որ դա, մեղմ ասած, անլուրջ գնահատական է: