Շաբաթը սկսենք լավ լուրով՝ «Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով։ Պարզ ասած՝ արդարացրել են Նարեկին։ Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Նարեկն այս գործով անազատության մեջ է գտնվել 3 ամիս, որից երկուս ու կես ամիսը՝ բանտային, մնացածը՝ տնային կալանքի ներքո։ Իհարկե, այս գործը ընդհանրապես չպետք է «ծնվեր», առավել ևս՝ բոլոր գրված ու չգրված օրենքներով՝ Նարեկը չպետք է բանտարկվեր (բանտարկողը Մասիվի դատավոր Մանվել Շահվերդյանն էր, որին՝ «ջերմ ողջույններ»): Բայց դե՝ այս պահին ավելի էական է այն, որ քննիչն ու դատախազը, ԻՐԵՆՑ ԻՍԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, արդարացրել են Նարեկին։ Չէ՞ որ կարող էին գործն ուղարկել դատարան ու ամիսներ շարունակ մեզ տանել-բերել։