Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի խանության դրոշների հետ՝ նշանաբանական «ուղերձ» հղելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է և ուստի՝ իրենը։ Ադրբեջան անվանումով գոյացության արհեստածին բնույթը կարելի է միանգամից հասկանալ հենց այդ դրոշներից մեկից, որի վրա պատկերված առյուծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834թթ. ընթացքում։