Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». Հայկ Մամիջանյան

article-image

Դիտեցի Կարեն Անդրեասյանի հարցազրույցը։ Նախ ասեմ, որ հարցազրույցը ոչ թե պարզապես ArmComedy-ի «փայ է», այլ առանձին stand up կարելի է բեմադրել դրա հիման վրա, բայց դա թողնենք պրոֆեսիոնալներին։ Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել» ու «ես եմ պատասխանատուն, բայց ոչ մեղավորը» ոճի արդարացումներ էր բերում՝ գրեթե բոլոր հարցերին պատասխանելիս։ Խայտառակ քաղաքական քարոզչական ֆիլմ է հրապարակել դատական իշխանությունը, որում ակնհայտ տեսանելի է այսօրվա կառավարիչների կողմից դատական իշխանության հպատակեցումը, իսկ Անդրեասյանը ասում է, որ ինքն էր հանձնարարել այն պատրաստել, բայց դա իր հետ կապ չունի։ Ասում է «զեկույցի փոխարեն այս անգամ էլ հանձնարարեցի ֆիլմի տեսքով պատրաստել»: Տենց լավ չի՝ սրանից հետո ԲԴԽ-ի որոշումները մուլտֆիլմի կամ ռեփ տեսահոլովակի տեսքով հրապարակեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն