«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետեւյալ հարցադրումներով. – ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մեղադրանք է առաջադրված քաղաքացի Աշոտի նկատմամբ: Ինչո՞ւ է մինչ օրս ենթադրյալ կաշառք վերցնողը՝ Հովիկ Աղազարյանը, որպես վկա ներգրավված գործում: