ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։ Ավելին, չի հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։