«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որը նշանակվել էր 2023-ի հուլիսին։ Տեւական ժամանակ լուրեր կային, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեսչական մարմինների կուրացիան է անում, դեռ Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկությունից հետո ուզում էր այստեղ նշանակել իր մտերիմ Արմեն Դանիելյանին՝ տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալին, սակայն Փաշինյանը Հայրապետյանին նշանակեց