«Փաստ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ.-ի օգոստոսի 3-ի N 1332-Ն և 2003 թ.-ի մարտի 7-ի N 217-Ն որոշումներում: Նախագծով ամրագրվել են մի շարք դրույթներ, օրինակ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ջրօգտագործման թույլտվության տրամադրման պահանջ 2026 թ.-ի հունվարի 1-ից: Հայտի գնահատման ժամանակ պահանջվող տեղեկատվությունը լրացվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տրված տեղեկատվությամբ: Ջրօգտագործման թույլտվության ձևաթուղթը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ հանվել է ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելու օրենսդրական պահանջը, լրացվել է ջրառի ծավալը նաև ջրային համակարգից ջրառ իրականացվելու դեպքում: