Ցանկացած երկրի համար տնտեսության դիվերսիֆիկացիան կարևոր նշանակություն ունի, որպեսզի կախված չլինի մեկ երկրից ու մեկ ուղղությունից: Հայաստանի իշխանությունները ևս պարբերաբար խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, սակայն գնալով հակառակ արդյունքն են գրանցում: Իսկ ընդհանրապես, որևէ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումները, մոտեցումները մեծ հաշվով կախված են լինում արտաքին առևտրաշրջանառության, այլ երկրների հետ տնտեսական կապերի և համանման մի շարք այլ գործոնների հետ: Օրինակ՝ հարևան Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է՝ կազմելով 1 մլրդ 313 մլն ԱՄՆ դոլար: