Դատարանը, լսելով կողմերին սահմանափակումների հետ կապված կայացրել է հետևյալ որոշումը․ «Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։ Այսնինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էր անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է , որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։