«Ջրվեցին» խաղաղության պայմանգրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները. Արմեն Հովասափյան

article-image

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-ի ընտրություններից հետո աշխարհաքաղաքական խճանկարն ամբողջությամբ փոխվում է, քանի որ այն քայլերը, որոնք իրականցնում էր Բայդենի վարչակարգը վերջին 4 տարիների ընթացքում, այլևս դառնում են անցյալ, և առաջիկայում սպասվում են նոր, լրիվ այլ, իրականություն։ Ամիսներ առաջ իմ վերլուծություններից մեկում նշել էի, որ Նիկոլ Փաշինյանը, ով այդքան ինքնամոռաց հանդիպում ու բանակցում էր Բլինքենի հետ, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ հաշվարկներ չի անում, քանի որ այդ մարդն ամիսներ անց, ուղղակի կարող է քաղաքական գործընթացներում այլևս չլինել, և նրա հետ բանակցած ու քննարկած բոլոր փաստաթղթերը, բանավոր պայմանավորվածությունները կմնան պատմության հավերժ արխիվում։ Եվ, ահա, այսօր մենք առերեսվում ենք այդ փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ սխալ «խաղադրույք» է կատարում՝ կուրորեն վստահելով ու տրվելով Արևմուտքին։ Իսկ նման դեպքերին սովորաբար հաջորդում է սնանկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն