«27 տարեկան հասակում youtube-ում քոմենթ գրելու համար կանչվել եմ դատարան, չեմ գրել ոչ մի վիրավորական բան, ուղղակի կարծիք եմ հայտնել»,- «Իմնեմնիմի»՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված գործով դատավարության ժամանակ հայտնեց որպես վկա հրավիրված Տաթևիկ Ալեքսանդրյանը։ Հանրային մեղադրող դատախազները վկային բացատրում էին, որ ինքը մեղադրյալ չէ, այլ վկա է և պետք չէ լարվել։ Տաթևիկ Ալեքսանդրյանը հայտնեց, որ լսել է «Իմնեմնիմի» հաղորդում, որին հրավիրված էր քաղաքագետ և ոչ մի արտառոց բան չի լսել այդ հաղորդման ժամանակ։