«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ իշխանության ներսում մի մեծ խումբ ցանկանում է Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչել Անդրանիկ Քոչարյանին, իսկ մի մասն էլ դիտորդի կարգավիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության ներսից ստացել է հետաքրքիր բաշխված մի ցուցակ, թե քանի խմբերի են բաժանված ֆրակցիայում, ով ում հետ ինչ փոխհարաբերություններ ունի: Նախ ՔՊ-ի պաշտոնական բաժանումները. ՔՊ վարչության անդամներ, որոնք եզակի արտոնյալներից են, որ Նիկոլ Փաշինյանին ամեն շաբաթ տեսնելու հնարավորություն ունեն, հետեւաբար՝ ավելի հեշտ են կողմնորոշվում ինչ խոսել, ինչ անել.