«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի հյուրասիրությունները մեկ անձից են կազմակերպվում՝ առանց մրցույթի: Մի կարգ, որը օրերս խնդրահարույց համարեց նաեւ ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման համար կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 9 մլն դրամ։ Պայմանագրերը կնքվել են Ազգային ժողովի եւ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ»,«Պաուլաներ», եւ «ՍԻՄՓԼ ԴԻԼ» ՍՊԸ-ների միջեւ։