«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու։ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի՝ Երեւանի ժամանակով 00։00-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից հետաքրքրվել՝ արդյոք սեփակա՞ն միջոցներով են մեկնելու Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու, թե՞ պետբյուջեի հաշվին: