Ինչով էի ես հիմնավորել Խաչատուր Սուքիասյանի՝ թալանչի լինելը․ Վազգեն Սաղաթելյան

article-image

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատարանը պարտադրում է ինձ ներողություն խնդրել Գռզոյից՝ իրեն թալանչի անվանելու և նախագահին՝ իր դրածո կոչելու համար, նաև վճարել իրեն 400,000 դրամ: Գռզոն նեղացել էր նաև «օլիգարխ» որակումից, սակայն Ազատությանը տված իր հին հարցազրույցներից մեկում ընդունել էր, որ օլիգարխ է, ուստի էս մասով դատարանն իմ մեղքը չընդունեց: Հիմա, ինչով էի ես հիմնավորել Խաչատուր Սուքիասյանի՝ թալանչի լինելը: Մի պարզ դրվագով: Սուքիասյանների ընտանիքը 5,600 դոլարով սեփականաշնորհել էր մոտ 2 մլն դոլար արժողությամբ պետական գույք էն պայմանով, որ այն պիտի ծառայի հանրային շահերին (հանդիսանա նկարիչների ակումբ-ցուցասրահ), արդյունքում այդ շենքում մինչ օրս Գռզոյի բիզնեսներն են: Դատարանը սա չհամարեց թալան: Օքեյ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն