«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` վերջին ակտիվի նիստը տևել է 3 ժամից ավելի, որի ընթացքում ՔՊ-ականները միմյանց ոչնչացրել են: