Սրբուհի Գալյանի՝ ԱՆ նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ վարչության նիստի տեսանյութի հրապարակումից են տեղեկացել, որ դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար է նշանակվում ու լքում է համակարգը։ Անգամ դատախազները ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ Գալյանը կա՛մ վերջին պահին է իմացել, որ նախարարի թեկնածուներից մեկն է, կա՛մ նրանից պահանջել են չխոսել որեւէ մեկի հետ մինչեւ ՔՊ վարչության մոտ «քննություն» հանձնելը: Արդյունքում, Գալյանի հեռանալուց հետո, համակարգում սկսվել են խոսակցությունները, որ դեռեւս 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը առաջիկա օրերին պաշտոնից ազատման դիմում կգրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն