Ս.թ. հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ [1], [2]։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կողմից «օպերատիվ տվյալների» հիմնավորմամբ ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել են քաղաքացիներ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը և Արտեմ Խառատյանը։