«Վաղ առավոտից մի քանի ժամ Երեւանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել եւս երեք քաղաքացի։ Ողջ գիշեր գործընկերս՝ Մհեր Սահակյանը Նրանց հետ էր ոստիկանատանը։ Լուսաբացին տեղեկացրեց, որ նրանց եւս ձերբակալում են։ Արդեն առավոտյան ՁՊՎ բակում պարզվեց, որ լուսաբացին եւս չորս քաղաքացու, այդ թվում զոհվածի հոր, ձերբակալել են Արաբկիրի բաժնից։ Ադյունքում այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։