1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: 2. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չթուլացնի Արցախյան բանակցային խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի դիրքերը, իսկ Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն, բացահայտ հրաժարվեց Արցախից: