Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանյան իշխանությունների թրքահաճո քաղաքականություն վարելու մասին փաստական ապացույցներ փնտրելու կարիք չկա, դրանում համոզվել ենք տասնյակ անգամներ։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչական մեքենան լռելյայն կատարում ու իրականցնում են այն քաղաքական կուրսը, որի մասին ցանկացած թուրքական ղեկավար երբևիցե կերազեր։ Անխոս, գլուխները կախ «Փաշինյան և ընկերներ» կորպորացիան թուրքական օրակարգը ոչ միայն սպասարկում են, այլ անկյունաքարային թզերը պետական մակարդակով գեներացնում, և հերթով ջարդում հայկական բոլոր «պատմական կաղապարները»՝ ինչպես ժամանակին պահանջում էին իրենց դրսի տերերը։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում Հայոց Ցեղասպանության՝ հայոց պատմության այդ դառը դրվագի, մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։