«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են: Ինչպես արդարադատության նախարարի համապատասխան թեկնածու չէին կարողանում գտնել, այնպես էլ ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել եւ ներկայացնել ԱԺ ընտրությանը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախկին ղեկավար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 10-ին ազատվել է պաշտոնից, պատճառը ՀԷՑ-ն էր, ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների ծրագրերը` փայ ստանալու, եւ կասկածները, որ Բաղրամյանը ՀԷՑ-ի սեփականատերերի ու տնօրինության հետ սերտ կապեր ունի, նրանց շահերն է պաշտպանում։