«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» շարժումը չի բավարարվում միայն հասարակական-քաղաքական գործունեությամբ: Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Կարապետյանի կոչով հավաքվել է հումանիտար օգնություն, որը բաշխվել է Լոռու մարզի՝ 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից տուժած անապահով տասնյակ ընտանիքների: