«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը: