««Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակարթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի։ Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել եւ անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։ Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել ՀՀ ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։ Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը, բայց ոչ՝ ՀՀ-ի։