Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։