Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բոլորին՝ միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան, որը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին: Ընդհանրական աղոթքի արարողությունը տեղի է ունենում COP29 համաժողովի բացման նախօրեին, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանում։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրանքով դիմել է բոլորին՝ միանալու Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար աղոթքին․ «Մենք համոզված ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից անցկացվող նման համաշխարհային աղոթքը կխրախուսի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը, - ասել է Կաթողիկոսը։