«Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը: Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը: