Վրաստանում էս փուլում փաստացի արձանագրվում է գործող իշխանության հաղթանակը ընտրություններում (նախնական 54%), ընդդիմադիրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հենց հիմա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում խորհրդարան անցած ընդդիմադիր բլոկների առաջնորդների հետ և երեկոյան ժամը 21:00-ին պատրաստվում է անձամբ հանդես գալ մամուլի ասուլիսով, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, սկիզբ կդրվի փողոցային գործողություններին: