ՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտեցինք նախարար Նարեկ Մկրտչյանից: Նա ասաց. «Այո, ռեստորանը պատկանում է իմ հորեղբորը, բայց ես տեղյակ չեմ այդ ստուգումներից։ Եթե նույնիսկ խախտումներ են հայտնաբերել, ապա համապատասխան ընթացք կտան»։ Հարցին՝ իրեն չե՞ն հայտնել, որ հորեղբոր ռեստորանում ստուգումներ են արել, ասաց․ «Իհարկե ոչ, եթե անգամ նման պրակտիկա լինի, ես՝ ինքս, կկանխեմ իմ տեղեկացնելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն