«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում Նարեկ Սամսոնյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել. «Մենք բազմիցս հպարտորեն նշել ենք, որ մեր ողջ գործունեությունը, ստուդիայի ամիս առ ամիս տեխնիկական համալրումը իրականացվում է մեր համախոհների աջակցության շնորհիվ։ Եզակի երևույթ ա, որ թե մեր՝ բանտում եղած ժամանակ ու թե հետագա պարտադրված հարաբերական պասիվ շրջանում, մեզ ֆինանսապես աջակցող համախոհները ոչ միայն չեն պակասել, այլ հակառակը՝ ավելացել են: Այդ աջակցության շնորհիվ նկարահանվում է ոչ միայն «Իմնեմնիմի»-ին, այլ նաև մեր բոլոր այլ նախագծերը («Ղազարյան vs Ղազարյան», «Short news», հարցազրույցներ, լայվեր և այլն):