ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: «Սա վիզուալ, իսկ բովանդակային` մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա: Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար: