Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպմանը և հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Զուտ վիզուալ՝ երկու մտերմիկ ընկերների խոսակցություն էր։ Իսկ բովանդակային, մեղք է այդ փաստաթուղթն անվանել Խաղաղության պայմանագիր, այն ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասն է։ Ասել եմ ու էլի կասեմ՝ ինքը հիմա Ալիևի հետ բանակցում է իր հաջորդ ընտրական քարոզարշավի ժամանակ՝ կարևոր չէ՝ հերթական, թե արտահերթ, «խաղաղություն» բառը որպես կարգախոս օգտագործելու իր իրավունքը։ Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի, իրեն պետք է այդ բառը։ Իսկ մնացածը, ինչ ասվում է՝ կապված այս փաստաթղթի հետ, դա ուղղակի մեկնաբանել հնարավոր չէ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։