ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։ Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն չի գործելու Երևան քաղաքի համար, 2027-ից՝ Երևանի հարակից մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում։ Բացառություն են կազմելու սահմանամերձ բնակավայրերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, իսկ այս օրենքում զինծառայողների համար բացառություն սահմանելն այս առումով խիստ կարևոր է, ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։