Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը

article-image

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակւթյանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ հասարակության հետ բաց են ու անկեղծ: Սա հերթական կեղծիքն է, որ առկա են մեր երկրի քաղաքական տիրույթում և հանրային դիսկուրսում: Մի կողմից ասում են իբրև բաց ու անկեղծ են, մյուս կողմից՝ ցանկացած կոնկրետ հարցադրման դեպքում խուսափում են պատասխանատվությունից և հղում են անում բանակցությունների գաղտնիությանը: Նախորդ նախագահների իշխանության օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հստակ ներկայացնում էին արցախյան կարգավորման գործընթացի հիմնական մանրամասնությունները: Հայ ժողովուրդը գիտեր, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններից, որ փուլում ի՞նչ էին քննարկում նախագահները, որո՞նք են կարմիր գծերը և որտեղ են Հայաստանի շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն