Ջո Բայդենի՝ Փաշինյանին ու Ալիևին ուղղված նամակների մասին. Սուրեն Սարգսյան

article-image

ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակներին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին. «Ջո Բայդենի՝ Փաշինյանին ու Ալիևին ուղղված նամակների մասին: Ամերիկյան դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է բանագնացների հետ միասին նաև նամակներ ուղարկել ընդունող երկրների ղեկավարներին: Հիշենք 2023թ. նույն Սամանթա Փաուերի այցը Հայաստան և նրա կողմից վարչապետին փոխանցված Ջո Բայդենի նամակը: Այս առումով այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում: Բովանդակային առումով ևս, Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներում արտասովոր բան չկա: Ամերիկյան պաշտոնական դիրքորոշումների արտացոլումն է, ընդունված ձևակերպումներով և քաջալերման խոսքերով՝ շարժվել դեպի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն