«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել՝ կատարելով Ալիեւի հերթական ստորացուցիչ պահանջներից մեկը։ Մեզ պատմեցին, որ քննարկվել է պայմանագրում գերիների մասին կետ զետեղելու հարցը, Ադրբեջանը դեմ է արտահայտվել, եւ Փաշինյանը համաձայնել է դրան: Գերիների հարցը Բաքվի հետ բանակցվող միակ փաստաթղթից դուրս թողնելը Փաշինյանը պատճառաբանել է, թե պետական մակարդակով գերիների հարցը բարձրացնելն Ալիեւի ձեռքին զենք կդառնա՝ բանակցություններում այն օգտագործելու համար: Սակայն «Հրապարակ»-ի աղբյուրն ասում է՝ իրականում ուղղակի Փաշինյանն իրեն ազատել է ավելորդ գլխացավանքից: