«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։