«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Կարծում եք՝ հրաժարականի հայտարարությո՞ւն էր, ինչը պահանջում էին Առաջին հայկական ճակատը, թիմերի ֆան ակումբներն ու, ընդհանրապես, երկրպագուները, կամ՝ առկա դժգոհությունների ու բարձրացված հարցերի սպառիչ պատասխանների հայտարարությո՞ւն էր: Իհարկե, ոչ: Արմեն Մելիքբեկյանը ընդունել է, որ իրենց՝ 2019-2025թթ. ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Այստեղ Մելիքբեկյանը լրջորեն չափազանցրել է. ճիշտ կլիներ օգտագործել «գերակշիռ մեծամասնությունը չի կատարվել» ձևակերպումը: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: