ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտակրյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Ձորաղբյուր» ՏԿՀ-ից․ «Շանս շատ էի կարոտում։ Բանտում հաճախ էի հիշում մի բուռ քյոմուր սև, շարժվող ու փափուկ բշտիկին, ում կալանքիցս 2 ամիս առաջ ընկերներիցս մեկը նվիրեց ինձ։ Կինս շոկի մեջ էր, «կամ ես, կամ շունը»` անհողդողդ ձայնով վերջնագիր ներկայացրեց ինձ, մինչ այդ, սակայն, բոլ-բոլ սիրելով մեր տանը անսպասելիորեն հայտնված, հազիվ քայլող, անվերջ նվնվացող և տան հատակին իր հեղուկ «հետքը» դրոշմած սևուկ փրչոտին։