ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են: Մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին: