Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գլխավորությամբ գտնվել է Միացյալ Նահանգներում։ Հատկանշական է, որ այցը կազմակերպվել է ճիշտ այն օրերին, երբ սահմանային հանձնաժողովների Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը ապրիլի 19-ին արդեն ստորագրել էին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու Հայաստանի պարտավորությունների մասին հայտարարությունը, իսկ այցից օրեր անց (2024 հուլիսի 1-ին) սպասվում էր այդ հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի օգոստոսի վերջին։