«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժայինների մասնակցությամբ աղմկահարույց լսումներից արդեն մի քանի օր է անցել, բայց Ազգային ժողովում տղայական պահվածքով աչքի ընկած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հարցով, ինչպես կասեր մերօրյա դասականներից մեկը, երկրում գործընթաց չկա։ Օրենսդիր թիվ մեկ ամբիոնից մատ թափ տվող, ձայնը բարձրացնող, աչքերը վերուվար անող, «ստռախ գանյատ» անող եւ գողական գնացող ուժային պաշտոնյային վերադասից ո՛չ նկատողություն է արվել, ո՛չ էլ, առավել եւս, պատժիչ միջոցներ են կիրառվել` այն պարագայում, երբ այդ ամենն արվել է ի տես հանրության։