ՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարին. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական տիկնայք, մեր տեղեկություններով, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակում երեկ «բզկտել» են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանին։ Հանձնաժողովի նիստի ընդմիջմանը նրանք գնացել են Վլադիմիր Վարդանյանի սենյակ, որտեղից քիչ անց բարձր խոսակցություններ են լսվել։ Պարզեցինք, որ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլի Մինասյանն են նախարարի ԺՊ-ին նեղել, թե ինչու է կառավարությունը բացասական եզրակացություն տվել Ագնեսա Խամոյանի նախագծին, որը վերաբերում է ուժային եւ իրավապահ ոլորտի աշխատակիցների՝ թմրանյութի օգտագործումը բացառելու համար թեստեր հանձնելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն