«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, նախատեսված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: