«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի նոյեմբերի 19-ին Մարտունու 190-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում եւ հրապարակներում, եւ մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արեցինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու օգնությամբ հասանք դրան: Հետեւաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»: