Ընդհանրապես, պատմության մեջ շատ են հանդիպում մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներովկորցնում են հողը ոտքերի տակից և վերադառնում իրականություն միայն այն ժամանակ, երբերկնքից կործանված ընկնում են։ Կամ ճանապարհին հասկանում են, որ այլևս չեն լինի այնբարձրության վրա, որտեղ կային, կամ էլ ջարդուփշուր են լինում այդ բարձրությունից ընկնելով։ Եվկապ չունի՝ դու ընդդիմադիր ես, թե իշխանական, մարդու «աստղայինը» որ տանում է, տանում է։Անդրադառնալով այսօրվա ԱԺ-ի միջադեպին, պետք է փաստենք մի քանի կարևոր կետ: 1. Քյարամյանը ՔՊ-ին՝ իշխող կուսակցությանը, ցույց տվեց, որ ոչ միայն ընդդիմադիրները կարողեն ռեպրեսիաների ենթարկվել ուժայինների կողմից, այլև, ըստ Քյարամյանի ակնարկի, «կոռումպացված»՝ այսինքն, փակագծերում՝ կոռուպցիայի դեմ կռիվ տվող իշխանավորները, որոնքոչ վաղ անցյալում ծափ էին տալիս այն դահլիճում, որից հիմա նեղացած դուրս են գալիս՝ ի ցույցդնելով ըմբոստություն և անհամաձայնություն անարդարության նկատմամբ։ Ըմբոստություն, որըցուցադրաբար դրսևորում էր Քյարամյանից նեղացած Վահագն Ալեքսանյանը: